Հութիներն Արաբական ծովում խոցել են «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը․ մանրամասներ
Հութիներն Արաբական ծովում խոցել են ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, որից, ըստ նրանց, հարձակում էր նախապատրաստվում Եմենի վրա, հայտնում է Ալ Արաբիա-ն:
«Հութիները երկու ռազմական գործողություն են իրականացրել Կարմիր և Արաբական ծովերում ԱՄՆ ռազմածովային նավերի դեմ, որոնք, ըստ խմբավորման ռազմական ներկայացուցչի, շարունակվել են ութ ժամ:
Ամերիկյան ավիակրի դեմ առաջին գործողության ընթացքում կիրառվել են մի քանի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, իսկ երկրորդ գործողության ընթացքում հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր են արձակվել»,-գրում է աղբյուրը: