շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հուսով ենք՝ խաղաղության այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնվի. Բայրամով

Հուսով ենք՝ խաղաղության այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնվի. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուխարեստում իր ռումինացի գործընկեր Լումինիցա Օդոբեսկուի հետ համատեղ ասուլիսում Հայաստանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«30 տարի անց «ադրբեջանական հողերի օկուպացիայի» ավարտը և այդ հողերի նկատմամբ մեր ինքնիշխանության վերականգնումը նոր հեռանկարներ են բացում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս համագործակցության չօգտագործված հնարավորությունների իրականացում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Հակառակ կողմից ակնկալում ենք կառուցողական մոտեցում և փոխադարձ քայլեր։ Հույս ունենք, որ այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնվի»,- ասել է Բայրամովը։

  • Կիսվել: