Հունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել
Հունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել: Այս գիշեր ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաքին, խոցել բնակելի շինություններ և կարևոր ենթակառուցվածքներ: Հայտնի է առնվազն 14 զոհի մասին, կան անհետ կորածներ, խաղաղ բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 100-ը: Թիրախավորվել է նաև Օդեսայի քաղաքացիական ենթակառուցվածքը, հայտնի է մեկ զոհի և շուրջ 20 վիրավորի մասին:
Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ հարվածները հասցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին: Գերատեսչությունը հայտնել է, որ Ուկրաինական ուժերն էլ մի քանի տասնյակ ԱԹՍ են արձակել Ռուսաստանի ուղղությամբ:
Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու՝ Կիևի կոչերի ֆոնին՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ չի ցանկանում գնալ այդ քայլին: ԱՄՆ նախագահը հուսով է, որ առանց այդ էլ հնարավոր կլինի հասնել կարգավորման:
Կանադայում կայացած G7 գագաթնաժողովում էլ Թրամփը համոզմունք է հայտնել, որ եթե 2014 թվականին Ռուսաստանը չհեռացվեր Ութի խմբից, պատերազմ չէր սկսվի: