Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը երաշխավորված չէ առանց ռուսական գազի․ Սիյարտո
Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը երաշխավորված չէ առանց ռուսական գազի. խոսքը գաղափարախոսության մասին չէ, խոսքը ֆիզիկայի և մաթեմատիկայի մասին է: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:
Նա նշել է, որ Սանկտ Պետերբուրգ է գնացել էներգետիկ անվտանգության հարցերը քննարկելու համար
՛՛Այսօր Եվրոպայում դա ասելու համար համարձակություն է պետք, բայց Հունգարիան գոհ է ռուսական էներգետիկ համագործակցությունից, որը երկրի պարենային անվտանգության երաշխիքներից է։
Ընդամենը մեկ ամսից՝ հոկտեմբերի 1-ին, կսկսվի գազի նոր տարին, և կսկսվի ջեռուցման սեզոնը։ Մեր պատասխանատվությունն այժմ պարզ է՝ տաք պահել հունգարական տները՛՛,-հավելել է Սիյարտոն: