շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հունգարիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ ընդունել է ռուսական գազի ու նավթի դիմաց ռուբլով վճարելու սխեման

Հունգարիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ ընդունել է ռուսական գազի ու նավթի դիմաց ռուբլով վճարելու սխեման

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյյարտոն CNN հեռուստաալիքով հաստատել Է, որ իր երկիրը կօգտագործի ռուսական գազի ու նավթի դիմաց Ռուսաստանի կողմից սահմանված վճարման սխեման:

Դիվանագետը պարզաբանել Է. «Ռուսաստանից ստացվում Է մեր գազի 85 տոկոսը, մեր նավթի 65 տոկոսը: Ինչո՞ւ: Որովհետեւ դա որոշվում Է ենթակառուցվածքով: Դա ժամանց չԷ, մենք չենք ընտրել իրադրությունը»,-ասել Է նա:

Սիյյարտոն հավելել Է, որ Հունգարիան ոչ մի այլընտրանքային աղբյուր կամ երթուղի չունի, որոնք իրեն թույլ կտային դադարեցնել ռուսական Էներգակիրների ներմուծումն առաջիկա մի քանի տարում:

Հեռուստաալիքը հիշեցրել Է, որ մի քանի այլ երկրներ համաձայնել են վճարման մոսկովյան սխեմային:

Այսպես, փաստաթղթում, որը Եվրահանձնաժողովի կողմից հրապարակվել Է անցյալ շաբաթ, հաղորդվել Է, որ «հնարավորություն Է ստեղծվում» պահպանել նոր ռուսական կանոնները՝ հակամարտության մեջ չմտնելով ԵՄ-ի օրենսդրության հետ: Ինչպես տեղեկացվել Է, նախօրյակին Սիյյարտոն Hungary Today պորտալին հայտարարել Է, որ Հունգարիա ռուսական գազի մատակարարումները շարունակվում են Ռուսաստանի հետ պարտավորագրին եւ գրաֆիկին համապատասխան:

«Ես կցանկանայի բոլորին հանգստացնել. Բուլղարիային մատակարարումների դադարեցումը չի տարածվում այդ երկրի տարածքով տարանցման վրա»,-ասել Է հունգարացի նախարարը:

Նա նշել Է. «Մենք գտել ենք լուծումը, երբ Հունգարիան եվրոյով կվճարի «Գազպրոմբանկի» հաշվի վրա, որն այնուհետեւ դրանք կփոխանակի ռուբլու եւ կուղարկի «Գազպրոմ Էքսպորտ»,-նշել Է նա: Ինչպես հաղորդվել Է, ապրիլի 27-ի առավոտյան «Գազպրոմ»-ը լիովին դադարեցրել Է գազի մատակարարումները «Բուլգարգազ» (Բուլղարիա) եւ PGNiG (Լեհաստան) ընկերություններին, որը կապված Է ռուբլով չվճարելու հետ:

Ապրիլի 26-ին «Գազպրոմ Էքսպորտ»-ն այդ ընկերություններից չի ստացել ապրիլ ամսվա գազի մատակարարումների վճարումներն ռուբլով: Գազի դիմաց վճարումները, որը մատակարարվել Է ապրիլի 1-ից, պետք Է իրականացվեն ռուբլով՝ նոր ռեկվիզիտների օգտագործմամբ, ինչի մասին պայմանադիր կողմերը ժամանակին տեղեկացվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: