ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հունգարիան դեմ է ռուսական նավթամթերքի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնմանը

Հունգարիան դեմ է ռուսական նավթամթերքի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնմանը

Եվրոպայում փետրվարի 5-ին ռուսական նավթամթերքի դեմ պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր է դիզվառելիքի գների աճ և ծավալի կրճատում, քանի որ Ռուսաստանն ապահովել է Եվրոպայի դիզվառելիքի կարիքների կեսը։ Այս մասին հայտնել է Հունգարիայի էներգետիկայի նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նախարարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. ՛՛Եվրոպայում կարելի է զգալ նույնիսկ դիզվառելիքի պակաս և նավթամթերքի գների բարձրացում, քանի որ ԵՄ-ի դիզելային կարիքների կեսը դեռևս ապահովում են ռուսական աղբյուրները: Պատժամիջոցների արդյունքում Եվրոպան այժմ ստիպված է ապրանքներ գնել այլ՝ ավելի հեռավոր տարածաշրջաններից, օրինակ՝ ներմուծելով հնդկական, մերձավորարևելյան կամ չինական ապրանքներ, ինչը նշանակում է, որ կարող է նավթամթերք գնել շատ ավելի թանկ, ինչը կարող է հանգեցնել մատակարարման անկայունության՛՛։

Նշվում է նաև, որ նախարարությունը հիշեցրել է՝ Հունգարիան ի սկզբանե դեմ էր Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնմանը, քանի որ նավթի մեծ մասը երկիր է մտնում Ռուսաստանից:

  • Կիսվել: