հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հունաստանում եվրոպացի դեսպաններին ցույց են տվել Թուրքիայի հետ սահմանին կառուցված պարիսպը

Հունաստանում եվրոպացի դեսպաններին ցույց են տվել Թուրքիայի հետ սահմանին կառուցված պարիսպը

Հունաստանի իշխանությունները ԵՄ 27 երկրների, Շենգենյան համաձայնագրի և Մեծ Բրիտանիայի դեսպաններին ցույց են տվել Թուրքիայի հետ ցամաքային սահմանին կառուցված պարիսպը։ Այս մասին հունվարի 22-ին հայտնել է In-Cyprus պորտալը։

Քաղաքացիների պաշտպանության նախարար Տակիս Թեոդորիկակոսը պատվիրակությանը ուղեկցել է սահմանամերձ Ալեքսանդրապոլիս և ցույց տվել 37,5 կմ երկարությամբ պարիսպը։

Նրա խոսքով՝ շինարարությունը հնարավորություն է տվել 2022 թվականին կանխել 260 հազար անօրինական միգրանտների անցումը և ձերբակալել միգրանտներ տեղափոխող 1500 մարդու։ Սահմանը պահպանում է 1800 սահմանապահ։

Ավելի վաղ՝ հունվարի 7-ին, Թեոդորիկակոսը հայտարարել էր, որ Հունաստանը Էվրոս գետի երկայնքով պարիսպ կկառուցի Թուրքիայի հետ ցամաքային սահմանի ողջ երկարությամբ։ Դրա ընդհանուր երկարությունը կկազմի 140 կմ։ Հայտարարությունն արվել է Թուրքիայի և Հունաստանի միջև լարված հարաբերությունների համատեքստում։

  • Կիսվել: