ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հունաստանում բազմահազարանոց ցույցեր են. երկրի ամենամեծ արհմիությունները պատրաստվել են համազգային գործադուլի

Հունաստանում բազմահազարանոց ցույցեր են. երկրի ամենամեծ արհմիությունները պատրաստվել են համազգային գործադուլի

Այսօր հազարավոր մարդիկ հավաքվել են Աթենքի կենտրոնում՝ բողոքելու երկրի պատմության մեջ ամենամահաբեր երկաթուղային վթարից, որի հետեւանքով փետրվարի 28-ին 57 մարդ է մահացել, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ Հունաստանի ամենամեծ արհմիությունները պատրաստվել են համազգային գործադուլի։ Հունաստանի խոշորագույն GSEE եւ ADEDY արհմիությունները, որոնք միասին ունեն ավելի քան 2 միլիոն աշխատող, մարտի 16-ին համազգային գործադուլ կկազմակերպեն՝ ի նշան բողոքի գնացքի՝ ռելսերից դուրս գալու դեմ:

Կիրակի օրը PAME կոմունիստական ​​խմբավորման ավելի քան 10 հազար կողմնակիցներ, պետական ​​հատվածի աշխատողներ, թոշակառուներ եւ համալսարանական ուսանողներ հավաքվել են Աթենքի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի մոտ՝ վանկարկելով ՛՛Մարդասպաններ՛՛ եւ ՛՛Մենք չենք մոռանա՛՛։

Երկաթուղու աշխատողները, ովքեր անդադար 24-ժամյա գործադուլ են անում, ասում են, որ այս ամենի համար պատճառ են հանդիսացել տարիներ շարունակ ձգված թերի ներդրումները եւ անձնակազմի պակասը, ինչը ժառանգություն է մնացել Հունաստանի տասնամյա պարտքային ճգնաժամից:

Մոտ երկու շաբաթ առաջ մարդատար գնացքի եւ բեռնատար գնացքի ճակատային բախումը առաջացրեց հասարակության զայրույթը եւ ամենօրյա բողոքի ցույցեր սկսվեցին պահպանողական կառավարության եւ քաղաքական համակարգի դեմ, որը բազմիցս անտեսել է անվտանգության համակարգերը բարելավելու երկաթուղային արհմիությունների կոչերը:

  • Կիսվել: