շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հունաստանն աջակցում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին. Միցոտակիս

Հունաստանն աջակցում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին. Միցոտակիս

Հունաստանն աջակցում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին՝ Ուկրաինա նրա ապօրինի ներխուժումից հետո, եւ պատրաստ է ընդունել ուկրաինացի փախստականներին: Այս մասին այսօր Հունաստանի խորհրդարանում ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, տեղեկացնում է Reuters-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանը ՛՛փորձում է մասնատել Ուկրաինան՛՛:

՛՛Եվրամիությունը ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից։ Նա պատասխանել է պատժամիջոցների ամենամեծ փաթեթով, որը երբեւէ կիրառել է։ ԵՄ-ի գործողությունները արթնացնում են համաշխարհային հասարակական կարծիքը, դրանք ժողովրդավարության անտեսանելի ուժն են՛՛,-ասել է Հունաստանի վարչապետը։

 

  • Կիսվել: