երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել՝ Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով

Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել՝ Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով

Open TV հեռուստաալիքի տվյալներով ՝ Էգեյան ծովում կարեւորագույն դիրքերում 17 թուրքական նավ կա, գրում է tass.ru-ն:

Հունաստանի զինված ուժերը կիրակի օրը մարտական պատրաստության են բերվել Էգեյան ծովում Թուրքիայի ռազմանավերի տեղակայման պատճառով ՝ կապված օգոստոսի 10-11-ին հունական Ռոդոս եւ Կաստելորիզո կղզիների միջեւ ծովային գոտում թուրքական ռազմական զորավարժությունների անցկացման հետ: Այս մասին հայտնել Է  Armyvoice.gr մասնագիտական պորտալը:

Ըստ պորտալի ՝ թուրքական նավերի ՝ ծով դուրս գալու պատճառով Հունաստանի ԶՈՒ-ում տագնապ Է հայտարարվել, չեղարկվել են արձակուրդները, եւ զինվորականները զորակոչվել են իրենց զորամասեր: Զորահավաքը կատարվում է արագ, հատկապես այնպիսի սահմանային շրջաններում, ինչպիսիք են Էվրոս շրջանը [ցամաքային սահմանի վրա] և կղզիները։ Հաղորդվում է, որ մարտական պատրաստության են բերվել Հունաստանի ռազմածովային ուժերի ավիացիան, ինչպես նաեւ նավերն ու սուզանավերը, որոնք Էգեյան ծովում առանցքային դիրքերում են գտնվում:

Հունական պաշտոնական գերատեսչությունները, իրենց սովորական պրակտիկայի համաձայն, չեն հերքում, բայց չեն հաստատում այդ տեղեկությունը։

Ընդ որում, համաձայն պորտալի, թուրքական կողմից, ակնհայտ է, մեծ մոբիլիզացիա է ընթանում.թուրքական նավատորմի տասնյակ նավեր տեղակայված են Ռոդոսի եւ Կաստելորիզոյի միջեւ ընկած շրջաններում իրենց միջազգային եւ տարածքային ջրերում: Armyvoice.gr-ն փորձում է հաստատել տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան նաեւ միջազգային առաքելություններին մասնակցող իր նավերին հրահանգ է տվել վերադառնալ հայրենի ափեր: Իր հերթին Հունական Open TV հեռուստաալիքը հայտնել է, որ Էգեյան ծովում ներկայումս կարեւորագույն դիրքերում են 17 թուրքական նավեր:

Թուրքիան հայտարարել է, որ օգոստոսի 10-ին զորավարժություններ են սկսվում Ռոդոսի եւ Կաստելորիզոյի միջեւ ծովային գոտում ռազմական զինամթերքի օգտագործմամբ ՝ ի պատասխան Եգիպտոսի հետ Հունաստանի կնքած բացառիկ տնտեսական գոտիների մասնակի սահմանազատման մասին համաձայնագրի:

Ըստ Armyvoice.gr-ի՝ անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ թուրքական Oruc Reis հետազոտական նավը եւ նրան ուղեկցող նավերը կիրակի երեկոյան դադարել են իրենց գտնվելու վայրի մասին ազդանշան փոխանցել: Սա մեկնաբանվում է այնպես, որ նրանք ցանկանում են թաքցնել այդ նավի հնարավոր երթուղին, թեեւ ռազմածովային ուժերը թուրքական նավերի շարժմանը հետեւելու միջոցներ ունեն:

  • Կիսվել: