չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հունաստանի ԱԳՆ. Ավելի ու ավելի շատ երկրներ են աստիճանաբար բախվում թուրքական ագրեսիային

Հունաստանի ԱԳՆ. Ավելի ու ավելի շատ երկրներ են աստիճանաբար բախվում թուրքական ագրեսիային

Ավելի ու ավելի շատ երկրներ են աստիճանաբար բախվում թուրքական ագրեսիային: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան սկսել են Թուրքիան դիտարկել որպես ՆԱՏՕ-ի դաշինքի համար խնդրի: «Մյուս երկրները դեռեւս չեն ըմբռնել [խնդրի] ամբողջական մասշտաբները: Արդյունքում, նրանք ուշացումով են արձագանքում Թուրքիայի սադրանքներին եւ ագրեսիվությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ «այժմ ավելի ու ավելի շատ երկրներ են հասկանում դեպքերը այնպես, ինչպես մենք ենք հասկանում»: «Որտեղ խնդիր կա, այնտեղ Թուրքիան է»,- ասել է Դենդիասը:
 

  • Կիսվել: