կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հունաստանի ԱԳ նախարարն ընդունել է Աթենքում Հայաստանի նորանշանակ դեսպանին

Հունաստանի ԱԳ նախարարն ընդունել է Աթենքում Հայաստանի նորանշանակ դեսպանին

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն Աթենքում ընդունել է Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանին: Այս մասին ԱԳ նախարարը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Այսօր ողջունել եմ մեր բարեկամ երկրի` Հայաստանի նոր դեսպան Մկրտչյանին և մաղթել նրան հաջող աշխատանք այդ պաշտոնում»,- գրել է Դենդիասը:

Նա տեղեկացրել է, որ քննարկվել է Հայաստան-Հունաստան երկկողմ կապերի հետագա խորացումը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի լույսի ներքո։

  • Կիսվել: