հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրթիռակոծվել է Իրաքում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան բազան

Հրթիռակոծվել է Իրաքում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան բազան

Առնվազն չորս հրթիռ է արձակվել Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Shafaq News պորտալը՝ հղում անելով անվտանգության ծառայության իր աղբյուրին, փոխանցում է rbc.ru-ն:

Նշվում է, որ արկերն արձակվել են ռազմաբազայից արեւելք գտնվող Տարտարուս շրջանից։

Պատճառված վնասի, ինչպես նաև այն մասին, թե ով է կագնած հարձակման հետևում, տեղեկություններ չեն հաղորդվում:

 

  • Կիսվել: