երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հրթիռակոծության է ենթարկվել Աֆղանստանի մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասը

Հրթիռակոծության է ենթարկվել Աֆղանստանի մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասը

Երեքշաբթի Քաբուլի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, հրթիռակոծության է ենթարկվել նաեւ Աֆղանստանի մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասը, հայտնում է Reuters-ը։

«Երկու մեքենաներից մի քանի հրթիռ է արձակվել»,- հայտնել է Աֆղանստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Թարիք Արիանը։

Պայթյունները ցնցել են նաեւ Քաբուլի դիվանագիտական թաղամասը, որն անմիջապես փակվել է, իսկ աշխատակիցներին տեղավորել են առավել անվտանգ շենքերում։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: