չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հռոմում ռազմաօդային ուժերի 2 ինքնաթիռ է բախվել. երկու օդաչուները զոհվել են

Հռոմում ռազմաօդային ուժերի 2 ինքնաթիռ է բախվել. երկու օդաչուները զոհվել են

Հռոմի նահանգի Գվիդոնիա Մոնտեչելիո քաղաքի երկնքում Իտալիայի ռազմաօդային ուժերի երկու թեթև ինքնաթիռ է բախվել: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, տեղի ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին, ուսումնական վարժանքների ժամանակ: Ինքնաթիռներն ընկել են ռազմական օդանավակայանի մերձակայքում: Զոհվել են ինքնաթիռների երկու օդաչուները: 

Ինքնաթիռներից մեկն ընկել է Մարգերիտ փողոցի տների մոտ՝ բախվելով մեքենայի, որից հետո հրդեհ է բռնկվել:

Իտալիայի ռազմաօդային ուժերից հաղորդել են, որ ինքնաթիռների բախման պատճառն առայժմ հայտնի չէ: Այլ զոհերի մասին տեղեկատվություն չկա:

  • Կիսվել: