Հռոմից ոչ հեռու շրջվել է դպրոցական ավտոբուսը
Առնվազն յոթ մարդ տուժել է ավտովթարից, որը տեղի է ունեցել Ռոկա դի Պապա քաղաքում (Հռոմից ոչ հեռու)։ Այստեղ շրջվել է դպրոցական ավտոբուսը։ Այս մասին տեղեկացրել են փրկարար ծառայությունները։
«Տուժել են հինգ երեխա եւ երկու մեծահասակ, նրանց օգնություն են ցուցաբերել փրկարար բրիգադները եւ բուժանձնակազմը»,- նշվել է Х սոցցանցի գրառման մեջ։
ANSA գործակալության տվյալներով՝ երեք երեխա եւ վարորդը տեղափոխվել են հիվանդանոց, պատահարի պատճառը պարզվում է։