շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հռոմի պապը կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվանել է «սիրո դրսևորում»

Հռոմի պապը կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվանել է «սիրո դրսևորում»

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չորեքշաբթի իր տեսաուղերձում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը «սիրո դրսևորում» է սեփական անձի և շրջապատի հանդեպ: Այս մասին հաղորդում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությանը:

«Պատվաստվել կորոնավիրուսի դեմ այն պատվաստանյութերով, որոնք հաստատվել են իրավասու մարմինների կողմից, սիրո դրսևորում է: Եվ նպաստել նրան, որ մարդկանց մեծամասնությունը պատվաստվի, նույնպես սիրո դրսևորում է, սիրո ինքներդ ձեր, հարազատների և ընկերների, բոլոր ժողովուրդների նկատմամբ»,- ասել է սրբազան քահանայապետը:

Նշենք, որ Ֆրանցիսկոս պապը «Քովիդ-19»-ի դեպ պատվաստվել է դեռևս հունվարին:  

  • Կիսվել: