երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հռոմի պապը խոստովանել է, որ սիրում է ծովը, սակայն այնտեղ չի եղել արդեն գրեթե 50 տարի

Հռոմի պապը խոստովանել է, որ սիրում է ծովը, սակայն այնտեղ չի եղել արդեն գրեթե 50 տարի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ սիրում է ծովը, սակայն վերջին անգամ նա ծով այցելել է 1975 թվականին։

«Ես սիրում եմ ծովը։ 1976-ին ես պետք է գնայի, բայց ասացին, որ հեղաշրջում է լինելու։ Եվ հեղափոխությունը տեղի ունեցավ. Իսկ դրանից հետո ես չվերադարձա ծով։ Ես սիրում եմ ծովը, ինձ շատ է դուր գալիս»,- ասել է նա TG1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

1976 թվականի մարտի 24-ին Արգենտինայում իշխանությունը զավթեցին զինվորականները՝ գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելայի գլխավորությամբ։ Խորհրդարանը ցրվեց, պարետային ժամ մտցվեց, քաղաքական կուսակցությունների և արհմիությունների գործունեությունը դադարեցվեց, սկսվեցին բռնաճնշումները։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ 1983 թվականին ավարտված ռազմական բռնապետության տարիներին Արգենտինայում 30 հազար մարդ անհետացել է առանց հետքի։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ով է իրեն ավելի շատ դուր գալիս՝ Լիոնել Մեսսին, թե՞ Դիեգո Մարադոնան, պոնտիֆիկոսը, որը հայտնի է ֆուտբոլի հանդեպ իր կրքով, ասել է. «Ես կավելացնեի երրորդը՝ Պելեին»։ «Ես խոսեցի Պելեի հետ, մի անգամ նրան հանդիպեցի ինքնաթիռում, երբ Բուենոս Այրեսում էի, սկսեցինք զրուցել: Շատ մարդկային։ Երեքն էլ հիանալի են»,- հավելել է նա:

  • Կիսվել: