ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հռոմի պապը հունգարացիներին կոչ է արել «բացել դռները» միգրանտների առաջ

Հռոմի պապը հունգարացիներին կոչ է արել «բացել դռները» միգրանտների առաջ

 Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ավարտելով իր այցը Հունգարիայում, հունգարացիներին կոչ է արել «բացել դռները» միգրանտների առջև:  Այս մասին հայտնում է BBC-ն:

Ելույթ ունենալով երկրի մայրաքաղաք Բուդապեշտում բացօթյա պատարագի ժամանակ ՝ նա ասել է, որ «տխուր և ցավալի է տեսնել, թե ինչպես են դռները փակվում այն մարդկանց առջև, որոնք մեզ նման չեն»:

Պատարագին ներկա է եղել մինչև 100 հազար մարդ, այդ թվում ՝ վարչապետ Վիկտոր Օրբանը:

Դիմելով Հունգարիայի խորհրդարանի շենքի մոտ հավաքված բազմությանը՝ Ֆրանցիսկոս պապը կոչ է արել բոլորին, այդ թվում ՝ «քաղաքական և սոցիալական պատասխանատվություն կրողներին», ավելի բաց լինել:

  • Կիսվել: