շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հռոմի մերձակայքում գործող՝ միգրանտների պահման կենտրոնում տեղի ունեցած անկարգությունից հետո ձերբակալվել է 14 հոգի

Հռոմի մերձակայքում գործող՝ միգրանտների պահման կենտրոնում տեղի ունեցած անկարգությունից հետո ձերբակալվել է 14 հոգի

Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 14 հոգու՝ Հռոմի մերձակայքում գործող միգրանտների պահման կենտրոնում տեղի ունեցած անկարգությունից հետո, հայտնել է Հռոմի ոստիկանության մամուլի ծառայությունը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նրանք այդտեղ են մնում են մինչև իրենց հայրենիք արտահանձնումը:

Ծառայության տվյալներով՝ կիրակի տեղի ունեցած անկարգությունների պատճառը Գվինեայի 21-ամյա երիտասարդի ինքնասպանությունն էր։ Տղամարդկանց պահման վայրի բնակիչները սկսել են նյութեր հրկիզել, կահույք ու այլ առարկաներ նետել կենտրոնի աշխատակիցների ու ժամանած իրավապահների վրա։

Անկարգությունների որոշ մասնակիցներ կարողացել են հաղթահարել արգելապատնեշները, հայտնվել են ավտոկայանատեղիում և փորձել են հրկիզել ոստիկանության մեքենաներից մեկը: Մյուսները ներխուժել են հաստատության պահպանությունն իրականացնող կարաբիներների անձնական իրերով սենյակն ու հափշտակել նրանց ունեցվածքը։

Կենտրոնում հնարավոր է եղել կարգուկանոն հաստատել միայն ուշ երեկոյան՝ արցունքաբեր գազ կիրառելուց ու փախուստի դիմածներին բռնելուց հետո։

Անկարգությունների հետևանքով վիրավորվել է երեք իրավապահ, նրանցից մեկի ձեռքն է կոտրվել։

  • Կիսվել: