շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրաժարական է ներկայացրել Գերմանիայի պաշտպանության նախարարը

Հրաժարական է ներկայացրել Գերմանիայի պաշտպանության նախարարը

Հրաժարական է ներկայացրել Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը։

Այսօր կեսօրին Բեռլինում տարածված հայտարարության մեջ Լամբրեխտը նշել է. «Վերջին ամիսներին լրատվամիջոցների կողմից իմ անձի հանդեպ ցուցաբերված ուշադրությունը խանգարել է Գերմանիայի բանակի և անվտանգության ոլորտի բարեփոխումներին նվիրված բանավեճի ծավալմանը»։

«Իմ ղեկավարած գերատեսչությունում աշխատող զինվորականների և մյուս մասնագետների կատարած արժեքավոր աշխատանքը պետք է առաջնահերթ լինի», - հայտարարել է Լամբրեխտը։

Վերջին ամիսներին գերմանական մամուլը քննադատում էր Լամբրեխտին Բունդեսվերի համար ձեռք բերվող սպառազինության գնումների ցածր տեմպերի և փորձառության պակասի համար։ Բացի այդ, Լամբրեխտը անցած տարվա ապրիլին հայտնվել էր սկանդալի կիզակետում, երբ գերմանական բանակի ուղղաթիռներից մեկը օգտագործել էր սեփական կարիքների համար՝ իր 21-ամյա որդու հետ մեկնելով Հյուսիսային ծովում գտնվող Զյուլտ կղզի։

  • Կիսվել: