Հորմուզում նավագնացության հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի․ Թրամփ
Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումների հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ամեն ինչ լավ է լինելու», - ասել է Թրամփը լրագրողներին Իռլանդիա կատարած այցի ընթացքում՝ պատասխանելով նեղուցում նավագնացության իրավիճակի և տվյալ հարցի շուրջ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ շփումների մասին հարցին։



