Հորդանանը, Սիրիան և ԱՄՆ-ն եռակողմ բանակցություններ կանցկացնեն
Հորդանանը երեքշաբթի հանդիպում կանցկացնի սիրիացի և ամերիկացի պաշտոնյաների հետ՝ Սիրիայի վերակառուցմանն աջակցելու ուղիները քննարկելու բպատակով: Այս մասին հայտնել է Հորդանանի Արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն:
Նախարարության հայտարարության մեջ նաև ասված է, որ հանդիպմանը կմասնակցեն Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շաիբանին և Սիրիայում ԱՄՆ բանագնաց Թոմաս Բարաքը։
Նշվում է, որ Դամասկոսը ներդրումային համաձայնագրեր է փնտրում միջազգային ընկերությունների հետ՝ պատերազմից քայքայված տնտեսությունը վերակենդանացնելու համար։
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի կառավարությունը դժվարանում է հաղթահարել Աս-Սուվեյդա նահանգում բեդվինների և դրուզների միջև կրոնական բռնության, ինչպես նաև սիրիացի զինվորների և մայրաքաղաք Դամասկոսի վրա Իսրայելի հասցրած հարվածների հետևանքները։
Ինչպես հաղորդում է՝ Սիրիայի տնտեսությունը շարունակում է ծանր վիճակում մնալ գրեթե 14 տարվա պատերազմից և դեկտեմբերին երկարամյա նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո։


