հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հորդանանից և Լիբանանից մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1100 փախստական

Հորդանանից և Լիբանանից մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1100 փախստական

Մեկ օրում Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 240 մարդ, ավելի քան 880 մարդ ժամանել է Հորդանանից:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով փախստականների ընդունելության, բաշխման և բնակեցման կենտրոնի տեղեկագրին:
 
Նշվում է նաև, որ 1 օրվա ընթացքում  երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 6  փախստական:
 
Բացի այդ, սիրիական զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծում են օրական 1,8 հա տարածք, Դամասկոսում և Զեմրինում (Դերա նահանգ) հայտնաբերել և ոչնչացվել է 27 պայթուցիկ առարկա:

  • Կիսվել: