Հորդանանի և ԱՄԷ-ի ինքնաթիռները 25 տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատված
Հորդանանի Թագավորական ռազմաօդային ուժերը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ մասնակցում են Գազա «25 տոննա պարենային օգնություն և առաջին անհրաժեշտության պարագաներ» հասցնելու գործողությանը, հայտնել է Հորդանանի պետական հեռուստատեսությունը, տեղեկացնում է BBC News-ը։
Նշվում է, որ առաքելությանը մասնակցել են հորդանանյան C-130 երկու ինքնաթիռ և Արաբական Միացյալ Էմիրությունների մեկ ինքնաթիռ, որոնք բեռը նետել են Գազայի հատվածի մի քանի օբյեկտների վրա։
Մարդասիրական օգնության վերջին առաքման շնորհիվ Գազայում պատերազմի սկզբից ի վեր հորդանանյան օդային դեսանտների ընդհանուր թիվը հասել է 127-ի։
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր «մարտավարական դադարի» մասին Գազայի երեք ամենախիտ բնակեցված շրջաններում՝ թույլ տալով մարդասիրական օգնության առաքումը։


