չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր Հորդանանի արևմտյան ափում ավելի քան 10 հազար 600 պաղեստինցի է ձերբակալվել

Անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր Հորդանանի արևմտյան ափում ավելի քան 10 հազար 600 պաղեստինցի է ձերբակալվել

Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Հորդանան գետի Արևմտյան ափում իսրայելական անվտանգության ուժերի կողմից ձերբակալված պաղեստինցիների թիվը գերազանցել է 10 հազար 600-ը: Այս մասին տեղեկանում ենք Պաղեստինի բանտարկյալների հարցերով հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ անցած գիշերվանից մինչև երեքշաբթի առավոտ իսրայելական ուժերը Հորդանան գետի Արևմտյան ափում ձերբակալել են առնվազն 14 քաղաքացու։

Ըստ իսրայելական կողմի՝ ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված կասկածյալներին ձերբակալելու գործողություններ են իրականացվել Հեբրոն, Ջենին, Նաբլուս, Բեթղեհեմ և Ռամալլահ նահանգներում։

«Պատերազմի սկզբից ի վեր իսրայելական օկուպացիոն ուժերը Հորդանան գետի Արևմտյան ափում ձերբակալել են ավելի քան 10,6 հազար քաղաքացու»,-ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: