երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՕՊ համակարգով Ղրիմի երկնքում 3 ուկրաինական դրոն է խոցվել. ՌԴ ՊՆ

ՀՕՊ համակարգով Ղրիմի երկնքում 3 ուկրաինական դրոն է խոցվել. ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգով Ղրիմի երկնքում 3 ինքնաթիռային տիպի ուկրաինական դրոն խոցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօր ժամը 07։30-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով) կանխվել է Կիևի ռեժիմի` Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ–ների ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը: ՀՕՊ–ի հերթապահ միջոցներով Ղրիմի Հանրապետության տարածքում ոչնչացվել է 3 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ ուկրաինական զորքերը ՌԴ սահմանային հատվածներում պարբերաբար գնդակոծում են և հարձակվում են տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ–ներով։

  • Կիսվել: