Հնդկաստանը Վաշինգտոնի հիմնական ուշադրության կենտրոնում է. ամերիկացի պաշտոնյան նշել է պատճառը
Հնդկաստանը Վաշինգտոնի հիմնական ուշադրության կենտրոնում է՝ Ռուսաստանի հետ շարունակվող տնտեսական կապերի պատճառով։ Այս մասին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում, որ Հնդկաստանը դառնա «դուրսբերման վարդակ» Ռուսաստանի համար։
Հասեթի խոսքով՝ ներկայում ԱՄՆ իշխանությունները մտահոգված են հենց Հնդկաստանի, այլ ոչ թե Չինաստանի դիրքորոշմամբ, քանի որ Նյու Դելին շարունակում է ռուսական էներգակիրների ներմուծումը։ Թրամփը, ըստ պաշտոնյայի, վճռական է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցում և փորձում է ճնշում գործադրել Հնդկաստանի վրա՝ հասկանալով նրա կարևորությունը այդ գործընթացում։
Ավելի վաղ ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ում ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերն ասել էր, որ Թրամփը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի և Հնդկաստանի դեմ՝ ռուսական նավթից չհրաժարվելու պատճառով։


