Հնդկաստանը կշարունակի նավթ գնել Ռուսաստանից՝ չնայած Թրամփի սպառնալիքներին. աղբյուր
Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի և տուգանքների սպառնալիքներին։ Այս մասին The New York Times-ին հայտնել են երկու հնդիկ պաշտոնյաներ, որոնք ցանկացել են անանուն մնալ:
Նրանցից մեկը նշել է, որ Հնդկաստանի կառավարությունը որևէ հրահանգ չի տվել նավթային ընկերություններին՝ դադարեցնելու Ռուսաստանից նավթի գնումը։ Պաշտոնյաների խոսքով՝ Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել՝ չնայած Թրամփի հռետորաբանությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հնդկաստանի կառավարության աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Հնդկաստանի կողմից Ռուսաստանից նավթի ներմուծումը դադարեցնելու մասին որևէ տեղեկատվություն չկա, և նավթավերամշակման գործարանները շարունակում են այն գնել՝ հիմնվելով արժեքի և այլ տնտեսական գործոնների վրա։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Հնդկաստանը կդադարեցնի Ռուսաստանից նավթ գնելը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային գործարք կնքելու համար։


