Հնդկաստանը կշարունակի գնել ռուսական նավթ
Հնդկաստանը նավթի գնումների վերաբերյալ որոշումներ կկայացնի՝ ելնելով իր պահանջներից: Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը, տեղեկացնում է The Economic Times-ը:
Նա, մասնավորապես, ասել է. «Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել։ Մենք ինքներս ենք որոշում, թե ինչ գնել մեր պահանջարկը բավարարելու համար։ Եվ մենք ինքներս ենք որոշում, թե ումից գնել նավթը»։
Նշվում է, որ օգոստոսին Վաշինգտոնը լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանել ԱՄՆ ներմուծվող հնդկական արտադրանքի նկատմամբ՝ դա պայմանավորելով Հնդկաստանի կողմից ՌԴ-ից նավթի շարունակական գնումներով: Այսպիսով, Հնդկաստանից ապրանքներն օգոստոսի 27-ից ի վեր ենթարկվում են 50 տոկոսի չափով մաքսատուրքի, եթե հաշվի առնենք ավելի վաղ սահմանված 25% մաքսատուրքերը։
Իր հերթին Հնդկաստանի ԱԳ նախարարությունն ԱՄՆ-ի գործողություններն «անարդարացի են, չհիմնավորված և ոչ խելամիտ» է համարում։


