կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ. Սպիտակի՝ «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածու

Եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ. Սպիտակի՝ «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածու

«Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը:

Պատասխանելով ընտրատեղամասում հոսանքազրկման մասին հարցին՝ Ավետիսյանը նշել է. «Քվեարկել եմ հանուն մեր համայնքի բարօրության, մեր համայնքի զարգացման։ Այսօր ուղղակի անհասկանալի էր այս ժամին այստեղ, ոչ քամի կա, եղանակը ոնց որ թե լավն է, չեմ կարող ասել, դեպք է, պատահել է, հուսանք շուտով կշտկվի։ Միտման բան չի կարող լինի իմ կարծիքով, եթե շուտ վերականգնվի, ամեն ինչ նորմալ կլինի, եթե չէ պետք է համապատասխան մարմինները արդեն աշխատեն, հասկանանք, թե ինչից է եղել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի քվեարկության ժամանակ հոսանքազրկվել է ՏԸՀ-ն:

  • Կիսվել: