հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հնդկաստանում փակվեց Աֆղանստանի դեսպանությունը

Հնդկաստանում փակվեց Աֆղանստանի դեսպանությունը

Հնդկաստանում Աֆղանստանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը։ Այս մասին ասվում է դիվանագիտական ​​առաքելության հայտարարության մեջ, հայտնում է Սինհուան:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Նյու Դելիում Աֆղանստանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը  ցավով հայտարարում է 2023 թվականի նոյեմբերի 23-ից Նյու Դելիում իր դիվանագիտական ​​ներկայացուցչության վերջնական ​​փակման մասին»:

Հիշեցնենք, որ 2021 թվականին թալիբները վերահսկողություն  հաստատեցին Աֆղանստանի վրա։ Հնդկաստանի կառավարությունը չի ճանաչում թալիբների կառավարությունը։

  • Կիսվել: