Հնդկաստանում նորապսակներն ու նրանց ազգականները մահացել են սելֆի անելիս
Հնդկաստանում դժբախտ պատահար է տեղի ունեցել. նորապսակներ Պրաբխուն ու Նիվեդիտան իրենց հարազատների հետ որոշել են սելֆի անել ջրամբարի մոտ: Արդյունքում ընկել են ջուրն ու մահացել: Այս մասին հայտնում է Times of India-ն:
Նշենք, որ ջուրն ընկել է 5 մարդ, որից 4-ն են մահացել, իսկ մեկին հաջողվել է փրկել: Ավելի ուշ փրկարարները գտել են նրանց մարմիններ ու քննություն սկսել: