չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հնդկաստանում մահացու վտանգավոր Nipah վիրուս են հայտնաբերել 11 մարդու մոտ

Հնդկաստանում մահացու վտանգավոր Nipah վիրուս են հայտնաբերել 11 մարդու մոտ

Հնդկաստանի Քերալա նահանգում 11 մարդու մոտ հայտնաբերվել են մահացու վտանգավոր Nipah վիրուսի ախտանշաններ, նրանց վիճակը կայուն Է:

 Այդ մասին  հայտնել Է նահանգի առողջապահության նախարար Վինա Ջորջը, հաղորդում Է NDTV-ն:
 
Համահնդկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Աշուտոշ Բիսվասի խոսքով՝ վիրուսի փոխանցողներ են հանդիսանում մրգի չղջիկները: Շնչուղիների հետ կապված ախտանշաններից բացի, վիրուսը կարող Է նաեւ առաջացրել տենդ, մկանային ցավեր, գլխացավ, գլխապտույտ եւ սրտխառնոց:
 
«Մրգի չղջիկներն ապրում են որոշակի աշխարհագրական տարածքում: Եթե նրանք թռչեն այլ վայրեր, բնականաբար, այդ վիրուսը կարող Է տարածվել: Մենք չունենք այդ հիվանդության բուժման հատուկ մեթոդ»,-ասել Է նա: Բիսվասը հայտնել Է, որ վիրուսն արագորեն փոխանցվում Է մարդուց մարդուն:
 
«Դրանից առաջ մեզ մոտ եղել Է Nipah վիրուսի երկու բռնկում. մեկը՝ Քերալայում, մյուսը՝ Արեւմտյան Բենգալիայում: Վերջին բռնկման ժամանակ հիվանդացածների մոտավորապես 90 տոկոսը մահացել Է»,-ասել Է Բիսվասը:
 
Նա հավելել Է, որ խնդիրը կրում Է գլոգալ բնույթ, եւ Հնդկաստանի մերձակայքում գտնվող մի շարք այնպիսի երկրներում, ինչպիսին Բանգլադեշն Է, քանիցս տեղի են ունեցել վիրուսի բռնկումներ: Ավելի վաղ Քերալայի իշխանությունները հաղորդել են այս նահանգի Քոջիքոդ քաղաքում Nipah վիրուսից 12 տարեկան տղայի մահվան մասին:
 
Այստեղ ուղարկվել Է բժշկական բրիգադ, որն այցելել Է տղայի տուն եւ ռամբուտան մրգի նմուշներ վերցրել շրջակա տարածքներում՝ վարակի աղբյուրները որոշելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: