շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հնդկաստանում հեղեղումների հետևանքով կա առնվազն 40 զոհ

Հնդկաստանում հեղեղումների հետևանքով կա առնվազն 40 զոհ

 Հնդկաստանի հյուսիս-արևելքում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 40-ի։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել են տեղի պաշտոնյաներ:

Ավելի վաղ իշխանությունները հայտնում էին 18 զոհի մասին։ Դեռ 75 մարդ անհետ կորած է։

Հեղեղման պատճառ են դարձել հորդառատ անձրևները Լհոնակ սառցադաշտային լճի տարածքում, որը գտնվում է Հիմալայներում՝ Սիկկիմի նահանգի հյուսիս-արևելքում: Անձրևներն, ըստ երևույթին, նաև ձնահյուս են առաջացրել։ Ըստ գործակալության՝ հորդառատ տեղումներից հետո Տիստա գետը դուրս է եկել ափերից։

Սա տարածաշրջանում վերջին 50 տարվա ընթացքում ամենամեծ աղետն է համարվում։ Հիմալայների տարածաշրջանում վերջերս մի շարք ծայրահեղ եղանակային երևույթներ են գրանցվել, որոնց պատճառը գիտնականները համարում են կլիմայի փոփոխությունը։

Վերջին հեղեղումից տուժել է շուրջ 22 000 մարդ։ 2400 մարդ տարհանվել է։ 

  • Կիսվել: