Հնդկաստանում հայտնաբերվել է ոսկու խոշոր հանքավայր
Հնդկաստանի Երկրաբանական ծառայությունը երկրի հյուսիսում՝ Ուտտար-Պրադեշ նահանգում, երկու խոշոր ոսկու հանք է հայտնաբերել, որոնցում ոսկու պաշարները գնահատվել են մոտ 3 հազար տոննա:
Հայտնաբերված ոսկու ընդհանուր արժեքը կազմում է 167 միլիարդ դոլար: Իշխանությունները մտադիր են այդ հանքավայրերը էլեկտրոնային աճուրդի հանել: