շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հնդկաստանում հայտնաբերվել է դինոզավրի 256 քարացած ձու

Հնդկաստանում հայտնաբերվել է դինոզավրի 256 քարացած ձու

Դելիի համալսարանի գիտնականները Հնդկաստանում պեղումների ժամանակ հայտնաբերել են 256 քարացած ձու և տիտանոզավրերի ավելի քան 90 բնադրավայրեր, որոնք մոտ 67 միլիոն տարեկան են: Այս մասին ուրբաթ հայտնել է Hindustan Times-ը։

Գիտնականների կարծիքով՝ տիտանոզավրերի ձվերը նման քանակությամբ առաջին անգամ են հայտնաբերվել։

«Մենք տեսանք, որ ձվերի մեծ մասը գտնվում են միմյանց մոտ: Հավանաբար, ձու ածելուց հետո էգը թողել է այն և չի հետաքրքրվել իր ձագերի մասին», - ասում է հետազոտողներից մեկը: Նրա խոսքով՝ հայտնաբերվել է «դինոզավրերի ամենածավալուն բնադրավայրը», այն զբաղեցնում է մոտ 900 կմ տարածություն։

Պեղումների արդյունքները պարզել են, որ Հնդկաստանում ավելի շատ տիտանոզավրեր են ապրել, քան նախկինում հայտնի էր:

 

  • Կիսվել: