Հնդկաստանում հանգուցյալը «հարություն է առել»
Հնդկաստանում թաղման ժամանակ 55-ամյա հանգուցյալն ուշքի է եկել և շարժել գլուխը, տեղեկացնում է AsiaOne-ը:
Նշվում է, որ տղամարդը գիտակցությունը կորցրել էր այծերին արածացնելու ժամանակ: Ընտանիքը կարծել էր, թե նա մահացել է, և թաղում էր կազմակերպել:
Երբ մարմինը պատրաստվում էին իջեցնել գերեզման, ներկաներից մեկը նկատել է, որ նա շարժվում է:
Ողբացող ընտանիքը ցնցված էր:
Արդյունքում տղամարդուն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց: Նրա մոտ հայտնաբերել են ուժեղ դողէրոցք, որի պատճառով նա կորցրել էր գիտակցությունը և մահացած թվացել: