Հնդկաստանն ու ԱՄՆ-ն պահպանում են գլոբալ ռազմավարական գործընկերությունը. Հնդկաստանի ԱԳՆ
Հնդկաստանը և ԱՄՆ-ն պահպանում են համապարփակ գլոբալ ռազմավարական գործընկերություն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը՝ ընդգծելով, որ Նյու Դելին վստահ է Վաշինգտոնի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս գործընկերությունը ենթարկվել է մի շարք փոփոխությունների և մարտահրավերների, բայց մենք շարունակում ենք կենտրոնանալ օրակարգի այն հիմնական սկզբունքների վրա, որոնք ստանձնել են երկու երկրները, և վստահ ենք հարաբերությունների հետագա զարգացման հարցում»:
Ջայսվալը հավելել է, որ Հնդկաստան-ԱՄՆ կապերն ամրապնդվել են վերջին մի քանի տարվա և տասնամյակների ընթացքում, և գործընկերությունն ունի հետագա աճի ներուժ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարել էր Հնդկաստանից ներմուծման համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու, ինչպես նաև ռուսական էներգակիրներ գնելու համար չճշտված տուգանքի մասին:
Նույն օրը Վաշինգտոնը առևտրային համաձայնագիր է կնքել Պակիստանի հետ և խոստացել օգնել երկրի «նավթի հսկայական պաշարների» զարգացմանը։ Ավելի ուշ Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում քննադատել է Հնդկաստանին և Ռուսաստանին։


