Հնդկաստանն արձագանքել է իր դեմ Թրամփի կողմից լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարությանը
Հնդկաստանը հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի «ազգային շահերը պաշտպանելու» համար: Երկիրն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, 25 տոկոսանոց լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Հնդկաստանի դեմ, քանի որ վերջինս շարունակում է նավթ գնել Ռուսաստանից: Այս մասին տեղեկացնում է Hindustan Times-ը։
՛՛Մենք արդեն հստակեցրել ենք, որ մեր ներմուծումը շուկայական է և իրականացվում է Հնդկաստանի 1,4 միլիարդ բնակչության էներգետիկ անվտանգությունն ապահովելու նպատակով։ Հետևաբար, չափազանց ցավալի է, որ ԱՄՆ-ն որոշել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Հնդկաստանի նկատմամբ այն գործողությունների համար, որոնք մի շարք այլ երկրներ ևս ձեռնարկում են սեփական ազգային շահերից ելնելով։ Մենք կրկին նշում ենք, որ այդ գործողություններն անարդար, չարդարացված և անխոհեմ են՛՛,-հայտարարել են Հնդկաստանից։
Հնդկաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար»,- հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ-ն։


