հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հնդկաստանի վարչապետն անձամբ է փորձարկել հնդկական Tejas կործանիչը

Հնդկաստանի վարչապետն անձամբ է փորձարկել հնդկական Tejas կործանիչը

Հնդկաստանի վարչապետն անձամբ է փորձարկել հնդկական Tejas կործանիչը:

«Դա անհավանական փորձ էր:  Այն ուժեղացրեց իմ վստահությունը մեր երկրի սեփական հնարավորությունների հանդեպ և ստիպեց ինձ կրկին հպարտություն և լավատեսություն զգալ մեր ազգային ներուժի նկատմամբ», - հայտնել է Նարենդրա Մոդին։ 

Քաղաքական գործիչը հավելել է, որ Tejas մարտական ինքնաթիռը կարող է գործել ցանկացած եղանակային պայմաններում:

Կործանիչի ստեղծման աշխատանքները սկսվել են 1980-ական թվականներից։  2015 թվականին որոշվեց կործանիչ մատակարարել Հնդկաստանի բանակին։ Ներկայումս աշխատանքներ են տարվում Tejas MK2 կործանիչի նոր մոդիֆիկացիայի ուղղությամբ:

  • Կիսվել: