շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հնարավոր է՝ Սիրիան միանա ՀԱՊԿ-ին

Հնարավոր է՝ Սիրիան միանա ՀԱՊԿ-ին

Սիրիան կարող է ընդգրկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), եթե դա ձեռնտու կլինի երկրին և կազմակերպության պետություններին: Այս մասին «Говорит Москва»-ի եթերում ասել է ՌԴ ՊՆ գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետ Անդրեյ Կարտապոլովը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչու՞ ոչ: Նախ, կանոնադրությունը դոգմա չէ, այն պետք է անմիջականորեն արձագանքի իրավիճակին, եթե դա ձեռնտու է բոլորին՝ և՛ Սիրիային, և՛ ՀԱՊԿ գործընկերներին, ես չեմ բացառում նման հնարավորությունը՛՛:

Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

  • Կիսվել: