շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հնարավոր է, որ հետագայում Ռուսաստան մեկնելու ծրագրեր լինեն. Սպիտակ տունը՝ Թրամփի՝ ՌԴ մեկնելու հավանականության մասին

Հնարավոր է, որ հետագայում Ռուսաստան մեկնելու ծրագրեր լինեն. Սպիտակ տունը՝ Թրամփի՝ ՌԴ մեկնելու հավանականության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ վարել Ուկրաինական կարգավորման սահմաններից դուրս հարցերի շուրջ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Լրագրողների հետ զրույցում Լևիթը, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է նախագահի տեսակետներին, կարծում եմ, որ նա շահագրգռված է նման բանակցությունների անցկացման հարցում, սակայն նրա գլխավոր առաջնահերթությունն այս պահին այդ պատերազմը դադարեցնելն է»:

Նա նշել է, որ Թրամփի համար պատիվ է ընդունել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ամերիկյան հողում:

«Նախագահի համար դա մեծ պատիվ է, և նա անհամբեր սպասում է նախագահ Պուտինին ամերիկյան հողում ընդունելու հնարավորությանը»,-ասել է Լևիթը և հայտարարել ապագայում ԱՄՆ նախագահի Ռուսաստան այցի հնարավորության մասին:

«Հնարավոր է, որ հետագայում Ռուսաստան մեկնելու ծրագրեր լինեն»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Կրեմլը և Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում:

  • Կիսվել: