ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հնարավոր է՝ Իրանի կրոնական կենտրոններն առաջիկայում բացվեն

Հնարավոր է՝ Իրանի կրոնական կենտրոններն առաջիկայում բացվեն

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ երկրի կրոնական կենտրոնները կարող են բացվել առողջապահության արարողակարգերի համաձայն, որոնք սահմանվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, տեղեկացնում է Tasnim-ը։

Կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբում շաբաթօրյա հանդիպման ժամանակ ԻԻՀ առողջապահության նախարարությունը զեկուցել է վիրուսի դեմ պայքարի «համեմատաբար բավարար պայմանների» մասին։

Ռոհանին բարձր է գնահատել երկրի բնակիչների կողմից անվտանգության պահանջների պահպանումը եւ ասել է, որ եթե նրանք նույն կերպ շարունակեն, ապա կորոնավիրուսի բռնկումը հնարավոր կլինի կրճատել:

  • Կիսվել: