շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հիրոսիման նշել Է ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծության 80-րդ տարելիցը

Հիրոսիման նշել Է ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծության 80-րդ տարելիցը

Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում նշվել է ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծության 80-րդ տարելիցը:

Բազմաթիբ փրկվածներ մասնակցել են միջուկային զենքի առաջին և դեռևս միակ մարտական կիրառման զոհերի հիշատակի արարողությանը՝ արտահայտելով իրենց դժգոհությունը համաշխարհային առաջնորդներին, որոնք աջակցում են միջուկային զենքին՝ որպես զսպման միջոցի:

Հիրոսիմայի քաղաքապետ Կազումի Մացուին նախազգուշացրել է ռազմական կարողությունների զարգացման և ազգային անվտանգության համար միջուկային զենքի օգտագործմանը հավանություն տալու վտանգի մասին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ֆոնին, երբ ԱՄՆ-ն և Ռուսաստանը տիրապետում են աշխարհի միջուկային պաշարների մեծ մասին: Նա կոչ է արել երիտասարդ սերունդներին գիտակցել, որ նման «սխալ քաղաքականությունը» կարող է հանգեցնել «բացարձակապես անմարդկային» հետևանքների իրենց ապագայի համար:

Արարողության ժամանակ իր ելույթում Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան վերահաստատել է իր կառավարության խոստումը՝ աշխատել առանց միջուկային զենքի աշխարհի ստեղծման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ 1945 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն Հիրոսիմայի վրա նետել է «Փոքրիկ տղա» անվամբ ատոմային մարտագլխիկ, ինչի հետևանքով սպանվել է 140.000 մարդ։ Իսկ օգոստոսի 9-ին ԱՄՆ-ն նետել է երկրորդ միջուկային ռումբը՝ «Գերմարդ» անվամբ՝ Նագասակիի վրա, որը խլել է 70.000 մարդու կյանք։ Ճապոնիան հանձնվել է 1945 թվականի օգոստոսի 15-ին, ինչով վերջ է դրվել Երկրորդ համաշխարհային պատերազմին։

  • Կիսվել: