չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բայդենը ժամանել է Հիրոսիմա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին

Բայդենը ժամանել է Հիրոսիմա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղեկցությամբ ժամանել է Ճապոնիայի Հիրոսիմա, որտեղ ուրբաթ օրը մեկնարկելու է G7-ի առաջնորդների գագաթնաժողովը։

Հինգշաբթի ավելի ուշ սպասվում է Բայդենի և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի երկկողմ հանդիպումը։

2023 թվականին G7-ի նախագահությունը կստանձնի Ճապոնիան։ G-7-ի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19-21-ը Հիրոսիմայում

Բացի G7-ի երկրներից, Հիրոսիմայի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Հնդկաստանը, Ավստրալիան, Բրազիլիան, Հարավային Կորեան, Վիետնամը և երեք այլ երկրներ:

Գագաթնաժողովին հրավերներ են ստացել նաև յոթ կազմակերպությունների ղեկավարներ՝ ՄԱԿ-ը, Էներգետիկայի միջազգային գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ), Համաշխարհային բանկը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը:

  • Կիսվել: