երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ սահմանապահ ծառայությունը հրաժարվել է պատասխանել` Մարգարիտա Սիմոնյանի մուտքը ՀՀ արգելված է, թե ոչ

ՀՀ սահմանապահ ծառայությունը հրաժարվել է պատասխանել` Մարգարիտա Սիմոնյանի մուտքը ՀՀ արգելված է, թե ոչ

«Россия сегодня» մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել Հայաստանի սահմանապահ ծառայությանը ուղիղ պատասխանել՝ արգելվա՞ծ է արդյոք նրա մուտքը հանրապետություն, փոխացում է ՌԻԱ Նովոստին:

«Իմ անձնական կյանքի գաղտնիքները վաղուց բացահայտվել են երկրի ողջ դեղին մամուլում։ Այնպես որ, մի պտտվեք թեմայի շուրջը, ուղիղ ասեք», – ասել է Սիմոնյանը:

Լրատվականը գրում է, որ այսօր ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մուրադյանը գործակալության հարցմանն ի պատասխան հայտարարել է, որ Սիմոնյանի՝ երկիր մուտք գործելու արգելքի մասին տեղեկատվությունը «փոխանցել հնարավոր չէ, քանի որ այն պարունակում է անձնական բնույթի տվյալներ»:

Նա վկայակոչել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որի համաձայն՝ տեղեկությունների տրամադրումը մերժել կարելի է, եթե դա «խախտում է անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիքը, այդ թվում ՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը»:

  • Կիսվել: