ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մարգարիտա Սիմոնյանը ոչ մի կերպ չի կարող արտահայտել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը․ Պեսկովը՝ Դոնբասը ՌԴ-ին միացնելու մասին

Մարգարիտա Սիմոնյանը ոչ մի կերպ չի կարող արտահայտել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը․ Պեսկովը՝ Դոնբասը ՌԴ-ին միացնելու մասին

Մոսկվան շարունակելու է պաշտպանել ռուսալեզու բնակչության շահերը Դոնբասում, սակայն այն Ռուսաստանին միացնելու հարց Կրեմլի օրակարգում չկա: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի կոչը:

Սիմոյնաը Դոնեցկում կայացած «Ռուսական Դոնբաս» ֆորումի ժամանակ կոչ է արել այդ տարածքները ներառել Ռուսաստանի Դաշնության կազմում:

«Մարգարիտա Սիմոնյանը ԶԼՄ-ների մենեջեր և լրագրող է: Նա ոչ մի կերպ չի կարող արտահայտել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշումը: Այս հարցն օրակարգում չէ», - նշել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը շեշտել է, որ Ռուսաստանը հետևողական և պատասխանատու դիրք է գրավում Դոնբասի ռուսալեզու բնակչության շահերը պաշտպանելու հարցում:

 

  • Կիսվել: