ԱՄՆ-ի հետ բանակցությունները ստեղծված իրավիճակում ոչ մի օգուտ չեն բերում Իրանին
ԱՄՆ-ի հետ բանակցությունները ստեղծված իրավիճակում ոչ մի օգուտ չեն բերում Իրանին և չեն կարող կանխել երկրին հասցվող վնասը։ Այս մասին Իրանի ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա, մասնավորապես, ասել է. «Ներկայիս իրավիճակում ԱՄՆ կառավարության հետ բանակցությունները, առաջին հերթին, չեն ծառայում մեր ազգային շահերին, ոչ մի օգուտ չեն բերում մեզ և չեն կանխի որևէ վնաս»:
Խամենեին հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային զենքի կարիք չունի և չի պատրաստվում արտադրել այն։


