երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Հեզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի Շլոմի քաղաքը

«Հեզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի Շլոմի քաղաքը

«Հեզբոլլահ» շարժման զինված թևի մարտիկները հրթիռակոծել են իսրայելական Շլոմի քաղաքը, որը գտնվում է Լիբանանի սահմանից մեկ կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է կազմավորման ռազմատեղեկատվական ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ այդ ուղղությամբ արձակվել է երեք հրթիռ։

Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են շիա ստորաբաժանումների ֆորպոստները Բլիդաում և Թեյր Հարֆում։

Հարավային Լիբանանի արևելյան հատվածում լարվածություն է տիրում սահմանի երկայնքով՝ Ռաշայա ալ-Ֆուխար քաղաքի և հարևան Քֆար Շուբա և ալ-Ֆրեյդիս գյուղերի մոտ, որտեղ հրաձգություն է ընթանում «Հեզբոլլահ»-ի զինյալների և իսրայելցի զինվորների միջև:

  • Կիսվել: